Գրանցվել ճանապարհային ոստիկանությունում
Ինչպես գրանցվել
Գրանցվել ՃՈ քննությանը
Այստեղ կգտնեք ՃՈ քննությանը գրանցվելու հղումը, թեժ գծի համարը, պետական տուրքերի չափերը և կարևոր հիշեցումները։
Օնլայն գրանցում
Գրանցվել քննությանը
Անցեք պաշտոնական հղումով և գրանցվեք ՃՈ քննությանը։
Բացել գրանցման էջը
Թեժ գիծ
Ճանապարհային ոստիկանություն
📞 060 83 83 02
Զանգահարեք պաշտոնական տեղեկությունների և օգնության համար։
Պետական տուրքեր
Տեսական քննություն
3,000 ՀՀ դրամ
Գործնական քննություն
13,000 ՀՀ դրամ
Վարորդական իրավունքի վկայական
12,000 ՀՀ դրամ
Օգտակար խորհուրդներ և հիշեցումներ
Տեսական քննության ժամանակ ձեզ կնկարեն, և այդ լուսանկարն էլ հետագայում կարող է օգտագործվել ձեր վարորդական իրավունքի վկայականում։
Յուրաքանչյուր քննության ժամանակ ձեզ մոտ ունեցեք առնվազն 300 ՀՀ դրամ մանր, քանի որ տերմինալով կամ բանկում վճարելիս կարող է գանձվել լրացուցիչ միջնորդավճար։
Եթե տեսական քննությանը ներկայանում եք օպտիկական ակնոցներով, անհրաժեշտ է ձեզ հետ ունենալ տեսողության վերաբերյալ տեղեկանք բժշկական հաստատությունից կամ պոլիկլինիկայից։
Խորհուրդ է տրվում մինչև գրանցվելը կամ վճարումը ևս մեկ անգամ ճշտել պաշտոնական տեղեկությունները թեժ գծով կամ պաշտոնական կայքով։
